Փաստորեն, պարզապես տեսանկարահանող սարք պահելով` կարող ես արդարադատության իրականացմանը խոչընդոտել. փաստաբանը՝ Ռ. Քոչարյանի աջակիցների կալանքի մասին


16:36 , 21 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորված աջակիցների՝ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի փաստաբանների ներկայացրած վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց: Այն կկայանա հոկտեմբերի 23-ին, ժամը` 14:00-ին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Դատարանը դեռևս որոշակի քննություն կատարելու անհրաժեշտություն տեսավ, նաև, իհարկե, աշխատանքային ծանրաբեռնվածությունն է պատճառը. Վերաքննիչ քրեական դատարանը անչափ ծանրաբեռնված է, բացի այդ, դատարանը որոշակի հարցեր կունենա, ամեն դեպքում, ժամից ավել նիստ ունեցանք, առավելապես պաշտպանական կողմն էր ներկայացնում դիրքորոշում, քանի որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է պաշտպանների կողմից»,-մեկնաբանեց Վարդևանյանը:

Վերջինիս կարծիքով` Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի դեպքում պետք է քննարկել նրանց հանդեպ դրսևորված երկակի մոտեցումները: «Այս պարագայում ընտրվեց արարքի որակման հնարավոր ամենախիստ տարբերակը»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ