Գվարդիոլա. Մանչեսթեր Սիթին դեռևս պատրաստ չէ հաղթել Չեմպիոնների լիգան


16:22 , 21 հոկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ իր թիմին պատրաստ չի համարում Չեմպիոնների լիգայում հաղթելու համար:

«Մարդիկ խոսում են Չեմպիոնների լիգայում հաղթելու մասին։ Բայց մենք դեռ պատրաստ չենք դա անել։ Մենք շատ պահեր ենք ստեղծում, բայց չենք կարողանում դրանք իրացնել: Սակայն թիմը կարող է կատարելագործվել։ Մենք շատ գոլեր խփեցինք վերջին երկու մրցաշրջանում, բայց պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ», — Գվարդիոլայի խոսքը մեջբերում է The Guardian-ը։

Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետը ՉԼ-ում վերջին անգամ հաղթել էր 2011-ին «Բարսելոնայի» հետ:

Ինչ վերաբերում է «Սիթիին», ապա նրանց լավագույն արդյունքը կիսաեզրափակիչն է 2015/16 մրցաշրջանում: