18:54 , 3 հուլիս, 2013
Emedia.am-ը գրում է.
Երևանի կենտրոնում տեղադրված գովազդային վահանակը շփոթության մեջ է գցում վարորդներին: Երևանի Հանրապետություն-Վարդանանց փողոցների խաչմերուկում, ոչ մի վարորդ չի կարող տեսնել ճանապարհային նշանը, թե ինչպես կարելի է երթևեկել այդ մասով: Հարց է առաջանում, ի՞նչ էր մտածում Երևանի քաղաքապետարանը, երբ փակելով ճանապարհային երթևեկության նշանը, տեղադրում էր գովազդային վահանակ, կամ թույլ էր տալիս գովազդային ընկերությանը նշված վայրում տեղադրել վահանակը:





