«Վեդի» բժշկական կենտրոնի ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել. պարզվել է՝ տղամարդը տանը անզգուշությամբ թունաքիմիկատ է խմել


15:55 , 21 հոկտեմբեր, 2019
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.40-ին, «Վեդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության մեքենան կանչով մեկնել է Ոսկետափ գյուղ՝ 62-ամյա մի տղամարդու բուժօգնություն ցույց տալու, սակայն հիվանդանոցի ճանապարհին նա հանկարծամահ է եղել:

Ոստիկանության Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, տղամարդը տանը անզգուշությամբ խմել է թունաքիմիկատ:

Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: