10 անհավանական էժան «դրախտավայրեր», որտեղ կարելի է նոր կյանք սկսել


21:00 , 21 հոկտեմբեր, 2019

Մարդիկ սկսել են ավելի ու ավելի հաճախ գումար աշխատել համացանցի օգնությամբ։ Սա նշանակում է, որ այլևս հարկավոր չէ ապրել կեղտոտ, աղմկոտ, ցուրտ ու թանկարժեք մեգապոլիսներում։

Ապրելու համար կատարյալ վայրեր, որպես կանոն, գտնում են այնտեղ, որտեղ չեն փնտրում։ Ձեզ ենք ներկայացնում Երկրի վրա 10 դրախտավայրեր, որոնք իդեալական են նոր կյանք սկսելու համար, կյանք, որի ընթացքում կաշխատեք համացանցում և կապրեք գեղեցիկ, մաքուր ու հարմար բնական միջավայրում։

Ավարուա, Կուկի կղզիներ

Պաշտոնապես այս կղզիները Նոր Զելանդիայի կազմի մեջ են մտնում, սակայն այս կղզեխմբից իրականում գտնվում են 2008 կմ դեպի հյուսիս-արևելք։ Տեղի արևադարձային լողափերը ոչնչով չեն զիջում մալդիվյան կամ սեյշելյան լողափերին։ Միակ տարբերությունն այն է, որ այստեղ տուն կարելի է վարձել ամսական ընդամենը $130-ով։

Տեղի բնակիչները պոլինեզյան աբորիգեններն են, որոնք մեկուսացված չեն զբոսաշրջիկներից։ Տարեկան այստեղ այցելում է ավելի քան 100 հազար օտարերկրացի։ Համեմատության համար հարկ է նշել, որ Հավայի տարեկան այցելում է 8 միլիոն զբոսաշրջիկ։

Այս կղզիներում հնարավոր է հետևել կետերին, արշավներ կազմակերպել, հիանալ անչափ գեղեցիկ բնապատկերներով։

Իսկ ո՞րն է թերությունը։ Օտարերկրացիներն այստեղ չեն կարող անշարժ գույք ձեռք բերել սեփականության իրավունքով, սակայն կարող են այն վարձակալել 60 տարով։ Այս կղզիների լիարժեք բնակիչ դառնալու համար մի քանի տարի և իշխանություններից հատուկ թույլտվություն է պահանջվում։

Չեսկի-Կրումլով, Չեխիայի Հանրապետություն

Այս հեքիաթային քաղաքը գտնվում չեխական Բոհեմիա մարզում։ Ողջ քաղաքը նմանվում է հսկայական միջնադարյան ամրոցի։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են Ռենեսանսի ոճով շուկաներ, ինչպես նաև Վարդերի շքերթ։ Երկու հոգու համար երեք ուտեստից բաղկացած ճաշը կլոր տարի արժենում է $20, իսկ բնակարան հնարավոր է վարձակալել ամսական $400-ով։

Միակ թերությունն այն է, որ այստեղ նորմալ կյանք վարելու համար անհրաժեշտ է գոնե մի քիչ չեխերեն սովորել։

Կո-Տոնսայ, Կամբոջա

Սա փոքրիկ կղզի է Կամբոջայի հարավում, որը նմանվում է ջունգլիներից ու լողափերից կազմված իրական դրախտի։ Այստեղ գրեթե ոչ ոք չի ապրում, եթե չհաշվենք մի քանի ձկնորսական ընտանիքների։ Այնպես որ, հարմար բունգալո գտնելը շատ էժան կլինի։

Այստեղ կարելի է այցելել լողափեր, ուսումնասիրել ջունգլիներն ու քարանձավները։ Տեղի ձկնորսները 5 բաքսի դիմաց հենց այցելուի առջև պատրաստում են ծովախեցգետնի համեղ կերակուրներ։ Մյուս ծովամթերքները փոքր-ինչ ավելի թանկ արժեն։

Ո՞րն է թերությունը։ Սա «մանկական» մաքուր կղզի չէ, որի լողափերում կարող եք ժամերով պառկել հովանոցների տակ։ Վայրի լողափերը «զարդարում են» անտուն շներն ու անտառի այլ բնակիչները։ Սակայն այստեղ հնարավոր է զգալ, թե ինչքան հեռու ես քաղաքակրթությունից։

Հուանհուատո, Մեքսիկա

Հենց Մեքսիկայի կենտրոնում է գտնվում մշակութապես զարգացած Հուանհուատո քաղաքը։ Այստեղ լավ բնակարան կարելի է վարձակալել ամսական $150-200-ով։ Բարերում մեկ գավաթ գարեջուրն արժե $1, իսկ կինոյի տոմսը՝ $3:

Այստեղ իր կյանքի փորձի մասին Ռեյ Բրեդբերին գրել է «Հաջորդը հերթում» պատմվածքը։ Հուանհաուտոյում է անցկացվում նաև արվեստի Cervantino ցուցադրությունը, որն անվանվել է Դոն Կիխոտ վեպի հեղինակի պատվին։

Մարգարտե կղզիներ, Պանամա

Պանամայի մայրցամաքային հատվածից 30 կմ դեպի արևմուտք գտնվում է այս կղզեխումբը։ Մի ժամանակ այստեղ գտել են մեծ քանակությամբ մարգարիտներ։ Անգամ եղել է պատմական մի ժամանակահատված, երբ իշխանություններից այստեղ են թաքնվել ամենահզոր ծովահենները։ Այսօր այս վայրը տեղի բնակիչների համար հիանալի առողջարան է։

Ծովի ափին տնակ վարձելն արժե ամսական $300։ Ի դեպ, հենց այստեղ են նկարահանել «Ողջ մնալ» սերիալի երեք սեզոնները։

Ագոնդայի լողափեր, Հնդկաստան

Այստեղ հնարավոր է հենց լողափում փղեր քշել։ Մեկ շիշ գինին արժե $0,5, սանրվածք անելը՝ $0,6, իսկ ծովի ափին տնակ վարձելը՝ ամսական $120։

Վայրը գրեթե անմարդաբնակ է, իսկ տեղի բնակիչները լավ հարաբերությունների մեջ են զբոսաշրջիկների հետ։ Կան բազմաթիվ վանքեր և յոգայով զբաղվելու վայրեր։

Վելիկո Տիրնովո, Բուլղարիա

Այս վայրը գտնվում է Բուլղարիայի հյուսիսում՝ համանուն գետի հովտում։ Քաղաքում նույնքան գեղեցիկ է, որքան Ֆրանսիայում, պարզապես տարբերությունն այն է, որ մեկ գավաթ գարեջուրն արժե $0,8։ Բնակչությունը կազմում է ընդամենը 200 հազար մարդ։

Հետաքրքիր է այն, որ այս քաղաքը տեսել է համաշխարհային կայսրությունների թռիչքներ ու անկումներ։ Բնակարան այստեղ կարելի է վարձել ամսական $200-ով։ Միակ թերությունն այն է, որ վատ են զարգացած ենթակառուցվածքները։

Հո Կոկ-Բիչ, Վիետնամ

Վիետնամի հարավարևելյան ափը հայտնի է նրանով, որ այնտեղ գտնվում են 11 հազար հեկտար տարածք ունեցող արևադարձային անտառներ։ Սա լավագույն վայրն է Ասիայում դայվինգի և ստորջրյա որսի համար։

Բնակարան կարելի է վարձել ամսական $150-200-ով, սակայն սերտ կապերի մեջ պիտի մտնեք տեղացիների հետ։

Քսամիլ բիչ, Ալբանիա

Ալբանիայի հարավային ծայրամասը կատարյալ վայր է խաղաղ կյանք անցկացնելու համար։ Փոքրիկ քաղաքի կողքին է գտնվում նաև Բուտրինտ ազգային պարկը։ Կլիման միջերկրածովյան է, տեղական ուտելիքներն են մանդարիններն ու ձիթապտղի յուղը։ Ի տարբերություն հարևան Հունաստանի, Իտալիայի և անգամ Խորվաթիայի՝ այստեղ ամեն ինչ շատ էժան է. մեկ շիշ գարեջուրն արժե 90 ցենտ, իսկ բնակարանը՝ ամսական $100-200։

Լաս-Տրանկաս, Չիլի

Այստեղ է գտնվում Հարավային Ամերիկայի լավագույն սարալանջերից մեկը՝ Անդերը։ Դահուկ քշել հնարավոր է կլոր տարի, իսկ բնակարան հնարավոր է վարձակալել ամսական ընդամենը $300-ով։ Հարուստ զբոսաշրջիկները, որպես կանոն, ապրում են լեռների ստորոտներին, իսկ փորձառուները՝ լանջերի գյուղերում։

Խնդիրը միայն մեկն է. այստեղ գրեթե միշտ ձմեռ է։