Մետրոյի նոր կայարանի կառուցումը նախատեսվում է մասնավոր ներդրումների միջոցով. Հակոբ Կարապետյան


15:19 , 21 հոկտեմբեր, 2019

Aysor.am-ը գրում է.

Միայն Երևանի վարչական շրջաններից մեկը որոշ ժամանակով ղեկավարելը բավարար երաշխիք չէ քաղաքային տնտեսության վերաբերյալ պատկերացումներում որոշակիություն մտցնելու և որակյալ վերլուծություններ անելու համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով վերջինս հայտնում է, որ քաղաքապետը խաբել է՝ մետրոյի նոր կայարան չի կառուցվելու։

«Երբ խոսել ենք մետրոյի նոր կայարանի կամ մետրոպոլիտենի ցանցի զարգացման մասին, վարկային ծրագրերի մասին չենք նշել։ Շատ հստակ և պարբերաբար ասվել է, որ սա նախատեսվում է անել ներդրումային ծրագրի, մասնավոր ներդրումների միջոցով։ Այո, ՎԶԵԲ-ը վարկային ծրագիր ունեցել է, որը վերաբերում էր մետրոպոլիտենի սպասարկմանը։ Ես ստիպված եմ ցավով արձանագրել, որ պարոն Բաղդասարյանը կամ տեղյակ չէ այդ հարցին կամ հանրությանը մոլորեցնելու նպատակ ունի», - ասաց մեր զրուցակիցը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: