Եթե մարդ չի գնահատում իրենը, ապա չի կարող գնահատել ուրիշինը...


18:51 , 3 հուլիս, 2013

Հայրենիքը խոսքերով չէ, որ պետք է կառուցել, հայրենիքը գործով շեն կմնա: Եթե յուրաքանչյուր հայ գիտակցի, որ հայրենիքը իր տունն է, ապա Հայաստանը կդառնա մի հզոր ու կայուն պետություն, որին հաղթելը կդառնա անհնար: Ամեն հայ պե՛տք է գիտակցի, որ ուր էլ գնա, միևնույն է, չի փախչի իր արմատներից, չի՛ կարող իր գիտակցությունից հանել սեփական տունը, մոռանալ այն հողը, որից սնուցվել է...

Այսօրվա Հայաստանը այն Հայաստանը չէ, որ կառուցել էին մեր քաջազուն նախնիները, և այժմ նրանց Հոգիները ամենուր շրջում են՝ հորդորում, զայրանում և խղճում են մեզ, որ ահա իրենց սերունդները, մոռացած իրենց արմատները, ազգային արժեքները, մշակույթը, ուղղակիորեն լքում են իրենց հայրենիքը, ազգի միջից դուրս է եկել նահապետականությունը, ամբողջական ազատականությունը տիրել է Հայաստանը... Ի՞նչ է մտածում երիտասարդների մեծ մասը՝ գնալ Հայաստանից և ապահով հանգրվաններ գտնել օտարի հողում... Այս ցավալի փաստը և սրա միակ մեղավորները մենք ենք՝ հայրես, մենք ենք, որ թույլ ենք տալիս բարբարոսի կառավարություն, այդ մենք ենք, որ թույլ ենք տալիս ոտնահարել մեր արժանապատվությունը... Իսկ ի՞նչ են մտածում մեր մասին օտարները. պարզապես ծիծաղի առարկա ենք դարձել, խաղալիք եվրոպական պետությունների ձեռքում... Ո՞ւր էին եվրոպացիները, երբ մենք ունեինք սեփական քաղաքակրթություն, գիտակցում էինք մեր ազգային շահը, ապրում էինք արժանապատիվ կյանքով...

Ազգը հայոց Բագրատունյաց հարստության անկումից հետո իր վրա զգաց ստրկության ծանր հարվածը: Սելջուկ-թուրքական արշավանքների ժամանակ, ճիշտ է, դիմադրություն ցուցաբերվեց, սակայն այդ նույն թուրքերը 1915թ. ապրիլի 24-ին կոտորեցին 1.5 մլն հայ, այդ ժամանակ չկար ողջ ազգին համախմբող մի ուժ... Այս դեպքերից շուրջ 3 տարի անց մենք ունեցանք 1-ին հանրապետությունը` 1918թ. մայիսի 28-ին Արամ Մանուկյանի ջանքերով, բայց այս ազատությունը երկար վայելել չկարողացանք. 1921թ. դեկտեմբերի 3-ին խորհրդայնացվեց Հայաստանը: 3 -րդ հանրապետության հիմքը դրվեց 1991 թվականին...

2008-2013թթ. Հայաստանից դուրս է եկել ահռելի թվով բնակչություն... Այսօր է, որ մարդիկ խոսում են սուտ հայրենասիրությունից, կեղծ արժեքներից, գնահատում օտարինը, արհամարհում սեփականը, բայց այս էլ է կեղծ. եթե մարդ չի գնահատում իրենը, ապա իչպե՞ս կարող է գնահատել ուրիշինը...