Աղբյուր. Սեբալյոսը չի ցանկանում Արսենալից վերադառնալ Ռեալ


15:10 , 21 հոկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը, որը վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Արսենալում», չի ցանկանում վերադառնալ Մադրիդ: Իսպանացի կիսապաշտպանն արդեն կապ է հաստատել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ու խնդրել է նրան ձևակերպել տրանսֆերն «Արսենալ»:

Այս մասին հայտնում է El Desmarque-ն:

Ըստ համաձայնագրի, Սեբալյոսը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կգտնվի «Արսենալում»:

Բայց հիմա 23-ամյա ֆուտբոլիստը մտադիր է կարիերան շարունակել լոնդոնյան ակումբում: 

Ընթացիկ մրցաշրջանում նա 12 հանդիպման է մասնակցել «Արսենալի» կազմում: Ընդ որում, նախորդ երկու մրցաշրջանի ընթացքում Սեբալյոսը միայն 17 անգամ է մասնակցել Պրիմերայի խաղերին:

Ավելի վաղ ֆուտբոլիստը խոստովանել էր, որ հաճույք չի ստացել ֆուտբոլից Մադրիդում: Սեբալյոսը 2017 թվականին է «Բետիսից» տեղափոխվել «Ռեալ»: Մադրիդցիները նրա համար 14 մլն եվրո են վճարել: