Մեսսի. Բարսելոնայի համար Լա Լիգան ավելի կարևոր է, քան Չեմպիոնների լիգան


14:06 , 21 հոկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է ակումբի նպատակների մասին:

«Չեմպիոնների լիգան հատուկ բան է մեզ համար, և մենք ցանկանում ենք ամեն տարի հաղթել այն։ Մենք գիտենք, որ Լա Լիգան ավելի կարևոր է, քանի որ այն մեզ թույլ է տալիս մրցունակ լինել Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի Գավաթում: Դժվար է վատ հանդես գալ առաջնությունում և միաժամանակ փորձել հաջողության հասնել Եվրոպայում։ Դա ճիշտ է, որ մենք միշտ խոսում ենք հաղթելու մասին Չեմպիոնների լիգայում, բայց մենք չենք մոռանում առաջնությունը և Իսպանիայի Գավաթի խաղարկությունը, քանի որ մեն «Բարսելոնան» ենք և ցանկանում ենք հաղթել ամենուր»,-Մեսսի խոսքն է մեջբերում goal.com-ը: