Արտասովոր խնդիր. ԱՄՆ-ի տներից մեկի նկուղը խորտակվել է արյան մեջ. ինչպե՞ս


20:30 , 21 հոկտեմբեր, 2019

ԱՄՆ Այովա նահանգի Բագլի քաղաքում ապրող ընտանիքը ստիպված է եղել լքել իր տունը արտասովոր խնդրի պատճառով։ Տան նկուղը խորտակվել է արյան մեջ։

Վերոնշյալ տան հարևանությամբ գտնվում է մսի խանութ։ Ըստ նահանգի բնական ռեսուրսների դեպարտամենտի տված տեղեկությունների՝ հոկտեմբերին խանութում արգելափակվել է ջրահեռացման համակարգը, որի պատճառով կենդանիների դիերը, որոնք պահվում են խանութի հատուկ հատվածում, թափվել են հարևան տան կոյուղու, այնուհետև՝ հենց տան մեջ։

Տուժած տան տերը Նիք Լեսթինն է, ով նշել է, որ խանութի տերերը կապի դուրս չեն գալիս, իսկ նկուղի վերանորոգման ծախսերը գերազանցում են երկու հազար դոլարը։

Լեսթինների ընտանիքը նախատեսում է դատարան դիմել այն դեպքում, երբ խանութի սեփականատերերը շարունակեն օգնություն չառաջարկել։ Ինչպես խանութի սեփականատերերը հայտնել են Ֆեյսբուքում, իրենք տեղյակ չեն եղել խնդրի մասին։