Խոստումները տրվել են հինգ տարվա կտրվածքով, հինգ տարվանից դեռ տասն ամիս է անցել. Հայկ Սարգսյանը՝ պաշտպանության ծախսերի նվազման մասին


13:21 , 21 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Բյուջեի միջոցները ձևավորվում են հարկատուների տված հարկերից, և ռազմական պաշտպանության ծախսերի ավելացման չափը, մեծամասամբ, կախված չէ կառավարությունից:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը` անդրադառնալով 2020 թ․ պետական բյուջեի նախագծի` ռազմական պաշտպանության ծախսերի՝ 0.8%-ով ավելացմանը: Ադրբեջանը, նշենք, 2020 թ. բյուջեի նախագծով պաշտպանական և ազգային անվտանգության ծախսերն ավելացրել է մոտ 20 %-ով:

«Մեր կառավարությունը համաչափ է բաշխում եկամուտները և վերածում դրանք ծախսերի, նաև դա միայն մեր կառավարության հարցը չէ, նախորդ տարիներին էլ, հնարավոր է, Ադրբեջանի ռազմական պաշտպանության բյուջեի ավելացումը գերազանցած լինի Հայաստանի ռազմական պաշտպանության բյուջեի ավելացմանը»,-նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: