«Ֆեյք մամա»-ի «ֆեյք սցենարը»


12:00 , 21 հոկտեմբեր, 2019

Իր վաստակավորի կոչումից անիմաստ փիառի համար անիմաստ հրաժարված Մկրտիչ Արզումանյանը վերջին երեք չստացված պրոյեկտներից հետո (այո՛, եթե պրոյեկտը երրորդ եթերաշրջանին գոնե չի ձգում, ապա չստացված ա) որոշել է մի հատ էլ պրոյեկտ անի ու էս անգամ, որպեսզի ինչ-որ ձև արդարացնի իր պրոդյուսերությունը, որոշեց ժողովրդին ծանոթ կինոյի սցենարով սիթքոմ նկարի։

Նկարեց։ Վատ չի, բայց մի բան չեմ հասկանում․ նեուժելի էդ սցենարիստներն ու Մկոն ֆանտազիա չունեին էնքան, որ ստանդարտ սցենարից մի փոքր կտրվեին, մի քիչ նորամուծություն անեին, ոչ թե ստանդարտ նենց լիներ, որ էդ մաման գար, երեխեքը վատ վերաբերվեին, հետո, դե, տրամաբանական ա, որ սկսելու են լավ վերաբերվել ու տենց, ոնց իսկական կինոյում։

Նեուժելի չէիք կարա մի քիչ ավել աշխատեիք ու գոնե «ֆեյք սցենար» չլիներ, այլ մի փոքր անձնական մտահղացում լիներ մեջը։

Մի արեք, սիրուն չի ու հետաքրքիր չի, քանի որ ամեն ինչ ստանդարտ ա ու կրկնվող։