Հայաստան և Ադրբեջան. սիմետրիկ հայտարարություններ և ասիմետրիկ քայլեր


11:51 , 21 հոկտեմբեր, 2019

«Արցախը Հայաստան է, և վե՛րջ» հայտարարությունից հետո մեր կառավարությունում 2020թ. համար նախատեսվել է մի բյուջե, որով գրեթե փոփոխության չեն ենթարկվել ռազմական ոլորտին առնչվող ծախսերը։

«Արցախը Ադրբեջան է»,- հայտարարել է Ալիևը՝ վերջում բացականչական նշան դնելով։

2020թ. համար Ադրբեջանն ավելացրել է ռազմական բյուջեն ավելի քան 20 տոկոսով։

Ադրբեջանի ռազմական բյուջեն գերազանցում է մերը մի քանի անգամ։ Մեր ոխերիմ հարևաններն ակնհայտորեն պատրաստվում են պատերազմի, և այդ մասին են վկայում այն կադրային փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Ադրբեջանում։ Մասնավորապես՝ վարչապետի փոփոխությունը. դիվանագետին փոխարինեց տնտեսական մարդը։ Դա կարելի է մեկնաբանել որպես բանակցային ոլորտի մասնագետի փոփոխություն թիկունքի պետով։

Հայաստանում խոսքն ու գործն իրար չեն համապատասխանում։ Կա ասիմետրիա մեր ու Ադրբեջանի գործողություններում։ Այս ամենից հետո եզրակացություններ անելը դժվար չէ։