Նույնիսկ Աստվածաշունչն ու դրոշը. ռուս լրագրողները ցույց են տվել, թե ինչ են թողել ամերիկացի զինվորները ռազմաբազայում Սիրիայից հեռանալիս (Photo)


11:14 , 21 հոկտեմբեր, 2019

Ռուս լրագրողներն այցելել են Սիրիայի հյուսիսում գտնվող նախկին ամերիկյան «Դադաթ» ռազմաբազա, որտեղից ամերիկացի զինվորականները հապշտապ տարհանվել էին թուրքական ռազմարշաֆի մեկնարկի ֆոնին:

Ինչպես ներկայացնում է Life.ru-ն, ամերիկյան զինծառայողներն այնքան են շտապել ռազմաբազայից հեռանալիս, որ այնտեղ են թողել Աստվածաշունչը, կոշտ սկավառակները, մրցանակները, որոշ փաստաթղթեր, անձնական կրծքանշաններ և շատ այլ առարկաներ:

Տեղում ուսումնասիրություն իրականացրած լրագրողները նշել են, որ ամերիկացի զինվորները ոչ թե հեռացել են, այլ փախուստի են դիմել, թեև նրանց ոչ ոք չէր շտապեցնում: Այդպիսով մոռացել են իրենց հետ վերցնել հնագույն մասունք համարվող իրեր, ինչպես, օրինակ, տեխասյան ապստամբների դրոշը, որը վայրի արևմուտքի երբեմնի բնակիչների համար գրեթե սրբություն է: