Դեռևս 2 ամիս առաջ ես զգուշացրել եմ, որ սորոսականները փորձում են «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը


10:59 , 21 հոկտեմբեր, 2019

Սիրելի ջերմուկցիներ և հարակից բնակավայրերի բնակիչներ, դեռևս 2 ամիս առաջ ես մի քանի անգամ ձեզ զգուշացրել եմ, որ սորոսականները փորձում են, այսպես ասած, «իրենցով անել» Ամուլսարի խնդիրը:

Ինչպես ամեն տեղ, այս հարցում ևս սորոսականներն առաջնորդվում են իրենց շահի զգացումով և փողի ակնկալիքով: Այդ մարդիկ փողի դիմաց պատրաստ են ներկայանալ բնապահպան, իրավապաշտպան, ֆեմինիստ, խաղաղասեր, տիեզերագնաց... Մի խոսքով՝ ամեն ինչ:

Ամուլսարի հարցում սորոսականներն իրենց բանակցային օրակարգերն ունեն իշխանության հետ: Մի փոքր առաջ անցնելով՝ ցանկանում եմ ձեզ նախազգուշացնել, որ այն պահից սկսած, երբ իշխանությունը կբավարարի սորոսականների պահանջները, նրանք աշխատելու են ջերմուկցիների շահերի դեմ:

«Ամուլսար» գոռալով և բնապահպան ձևանալով իշխանությունից փորձելու են պոկել իրենց մարդասպան-ահաբեկիչ ընկերների ազատությունը, քաղաքական քվոտաներ, պաշտոններ և փող:

Սիրելի ջերմուկցիներ, միշտ հիշեք, որ որևէ հարցում հաջողության հասնելու և հաղթելու համար առաջին հերթին անհրաժեշտ է շուրջբոլորը մաքրել ներդրված սորոսականներից: Այդ առումով ես և «ՎԵՏՕ» շարժումը միշտ ձեր թիկունքին ենք:

Զգոն եղեք: