Փաշինյան Նիկոլի «հարբած» նկարի հետքերով…


09:47 , 21 հոկտեմբեր, 2019

Այդ նկարը երբ տեսա, հիշեցի ռուսական մի հայտնի ֆիլմ՝ «Մոսկվան արցունքներին չի հավատում», որտեղ մի դրվագ կա, երբ ֆիլմի գլխավոր դերակատարը խոտերի վրա պառկած ասում է․ «Ես նախընտրում եմ իմ կյանքում անել այն, ինչ ես սիրում եմ, այլ ոչ թե այն, ինչ պետք է իրականում»:

Այդ դրվագը իրապես նկարագրում է մերօրյա Հայաստանը: Նիկոլը ոչ թե կողմ է միասնությանը և պետականամետությանը, այլ նրան, որ Արցախի հերոսներից մեկին կարելի է «մերժել», մյուսին՝ ապօրինի բանտարկել, իսկ մնացածին՝ հայհոյել: Նա կողմ է, որ պետությունում օրենքը վերաբերի ՀՀԿ-ին, Քոչարյանի աջակիցներին և մնացածին, բայց ոչ Սանասարյան Դավիթի նմաններին, «Հայելի ակումբ»-ի վրա հարձակվածներին կամ էլ իրենց համախոհներին:

Կողմ է ԼԳԲՏ-ի համայնքի այլասերման տարածմանը, բայց ոչ Առաքելական եկեղեցուն: Եվ այսպես շարունակ:

Մի խոսքով, հարգելի Պողոսներ, սա է ձեր գերագույն գլխավոր առաջնորդը: Եվ հիշեք մի բան․ նա ինչպես փախավ Մարտի 1-ին, այդպես էլ փախնելու է, երբ սահմանային լարվածությունը վերածվի ռազմական գործողությունների:
Ոչ մեկդ չեք պլստալու…

Արա՛, ոնց եմ ես քեզանից զզվում: