Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով


09:30 , 21 հոկտեմբեր, 2019

Հանրապետության տարածքում՝ հոկտեմբերի 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 23-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 21-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5, իսկ Արցախում և Լոռիու, Տավուշում, Սյունիքում՝ 7-8 աստիճանով։

Երևան քաղաքում հոկտեմբերի 21-ին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Իսկ հոկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: