Բաքվում զարմացել են սեփական դեսպանի անգրագիտության վրա․ Գագիկ Համբարյան


11:52 , 20 հոկտեմբեր, 2019
Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը հարցազրույց է տվել ուկրաինական հեռուստաընկերություններից մեկին և հայտնվել է ծիծաղելի իրավիճակում... Մոտ 16 րոպե տևած հարցազրույցում պարոն դեսպանը ներկայացրել է Բաքվի և Կիևի միջև եղած հիանալի հարաբերությունները և փորձելով դրանց վաղեմությունն ապացուցել հայտարարել է, թե իբր «պատմական փաստաթղթեր» է գտել, ըստ որի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև դեռ Կիևյան Ռուսիայի օրոք են եղել առևտրային հարաբերություններ և ազերի առևտրականները Վոլգա-Դոնի ջրանցքով Ուկրաինա են արտահանել համեմունքներ և այլ ապրանքներ...
Հայաստանում և Ադրբեջանի հետ հարևան երկրներում վաղուց չեն զարմանում ազերի դիվանագետների և նույնիսկ Իլհամ Ալիևի շուրթերից հնչող անհեթհեթությունների վրա, քանի որ բոլորին է հայտնի՝ ադրբեջանա-թուրքական պատմագրությունը որևէ աղերս չունի իրականության հետ...
Սակայն Կիևում Բաքվի դեսպանի այս ապուշությունը նույնիսկ զարմացրել է ադրբեջանցիներին...
Բոլորի մոտ հարց է առաջացել... Ի՞նչպես են ազերի առևտրականները Կիևյան Ռուսիա հասել Վոլգա-Դոնի ջրանցքով, եթե վերջինս շահագործման է հանձնվել 1952 թ-ին... Այս փաստը նույնիսկ արձանագրել են հենց ադրբեջանցիները... Էլ չեմ ասում, որ դիվանագետ կոչեցյալ Խուդիևը պետք է նաև հանրությանը ներկայացներ իր մատնանշած «պատմական փաստաթղթերը», որոնց վկայակոչելով էլ դեբիլություններ էր արտաբերում...
Հ.Գ.Պաշտոնական Բաքվի ադրբեջանցիների «հնեցման» քաղաքականությունը հաճախակի ծիծաղելի և զավեշտալի իրավիճակների մեջ է գցում ազերի պատմաբաններին, քաղաքական գործիչներին, դիվանագետներին և այլն...