Ուրվականներ որսացողները պնդում են, որ 100-ամյա տիկնիկի մեջ հոգի է մտել


20:00 , 19 հոկտեմբեր, 2019

Պարանորմալ երևույթների հետազոտողների ուշադրությունը գրավել է մի տիկնիկ, որն արդեն ավելի քան 100 տարեկան է: Ներկայիս տերերը պնդում են, որ խաղալիքի մեջ հոգի է մտել: Ընդ որում՝ զազրախոս։

Սքարլեթ անունով «անիծված» տիկնիկը ապրում է Անգլիայի Հարավային Յորքշիր նահանգի Ռոթերհեմի ծայրամասում գտնվող Ուրվականներով իրերի թանգարանում: Թանգարանի ղեկավարներ Լի Սթիրը և Լինզի Շիրանը նրան վերցրել են մեկ տարի առաջ անանուն նվիրողից։

Фото © Daily Star

«Կինը, ում պատկանում էր Սքարլեթը, կապ հաստատեց մեզ հետ, քանի որ նրա առողջությունը վատացել էր: Նա կարծում է, որ տիկնիկն է մեղավոր դրանում: Նա ուզում էր ազատվել նրանից, ուստի մենք վերցրեցինք»,-ասել է Լինզի Շիրանը։

Լինզին պնդում է, որ տիկնիկը արտահայտությունների մեջ ամաչկոտ չէ: Իհարկե, խաղալիքը ինքնին չի խոսում: Նրա մեջ ապրող ոգուն լսելու համար պարանորմալ երևույթների սիրահարները օգտագործում են հատուկ գաջեթ, որը, ենթադրաբար, որսում է ստոգետնյա աշխարհի ձայները։

Фото © Daily Star