Թուրքական հարձակումից սիրիական Ռաս ուլ Այնում 21 մարդ է զոհվել


14:57 , 19 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է․

Թուրքական ռազմական օդանավը թիրախավորել է սիրիական Ռաս ուլ Այնում բնակիչներին տեղափոխող հասարակական տրանսպորտը, որի հետևանքով զոհվել է 21 մարդ, ավելի քան 60 մարդ տուժել է: Այս մասին գրում է «Գանձասարը»՝ հղում անելով «Շամ Թայմզին»:

Նշվում է, որ թուրքական հրթիռակոծությունների հետևանքով Ռաս ուլ Այնից հեռացողների թիվն ավելանում է: Հակառակ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև զինադադարի համաձայնության, թուրքական բանակը շարունակում է հարձակվել Ռաս ուլ Այնի գյուղերի վրա, գրանցվում են զոհեր: