Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտունիում կազմակերպված նռան փառատոնին


13:08 , 19 հոկտեմբեր, 2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 19-ին ներկա է գտնվել Մարտունի քաղաքում կազմակերպված նռան փառատոնին:

Արցախի նախագահը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի շուրջ: