Անխուսափելի իշխանափոխությունից հետո մենք շանս կստանանք ունենալու առողջ քաղաքական դաշտ


10:33 , 19 հոկտեմբեր, 2019

Եթե պաշտպանյալի վարչապետության շրջանում անվտանգության մասով առանց կորուստների դուրս գանք (եթե Հայաստանն ու Արցախը դիմանան այս ներքին հարվածներին, ապա դրանից հետո կարելի է հավատալ հրաշքների), ապա այս փուլը նույնիսկ կարելի է դրական գնահատել «Չկա չարիք առանց բարիք» ծրագրի շրջանակներում։

Կուտակված թարախը պետք է անպայման դուրս գա, որից հետո է միայն հնարավոր առողջացում ակնկակել։

Հիմա թարախի գետեր են հոսում, հետո մի պահ դրանք կվարարեն, ու դրան կհաջորդի մաքուր ջրի հոսքը։

Հանրության մեջ կուտակված կեղտը հիմա դուրս է գալիս, ու բոլորը հայելու մեջ տեսնում են հավաքական «մենք»-ի մինչև այս չբացահայտված կողմերը։ Պաշտպանյալն այդ կեղտի հավաքական մարմնավորումն է, հավաքական «մենք»-ի հակառակ կողմը։

Երկրի հակառակ կողմից եկողը հակառակ կողմից էլ պետք է դուրս գա։

Ինչպես հայտնի է, մարդու հակառակ կողմից միշտ կեղտ է դուրս գալիս։ Դե, ուրեմն, այլ բան պետք չէ ակնկալել պաշտպանյալից։ Դժվար է ու նողկալի, բայց պետք է դիմանալ։

Անխուսափելի իշխանափոխությունից հետո մենք շանս կստանանք ունենալու առողջ քաղաքական դաշտ, առողջ քաղաքացիական հասարակություն, առողջ տնտեսություն և, ի վերջո, առողջ պետություն։

Ուշադրությո՛ւն, կստանանք շանս, ոչ թե արդեն պատրաստի առողջ միջավայր։ Մնացածը մեզանից է կախված։

Կրկնեմ՝ կարևորն այս ընթացքում անվտանգության հետ կապված անդառնալի կորուստներ չունենալն է։ Մնացածը՝ հեչ։