«Թուրքիան հասավ իր նպատակներին Սիրիայի հյուսիսում». Մուստաֆա Շենթոփ


01:01 , 19 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը մեկնաբանելով Անկարայի և Վաշինգտոնի համաձայնությունը՝  Սիրիայում թուրքական ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, հայտարարել է, որ Թուրքիան հասել է իր նպատակներին Սիրիայի հյուսիսում: Այս մասին տեղեկացնում է Հուրրիյեթ լրատվականը:

Շենթոփը նշել է, որ անբողջ աշխարհը տեսավ Թուրքիայի դիվանագիտական և ռազմական ուժը:

«Թուրքիան հիշում է բոլոր երկրների դիրքորոշումները, որոնք հայտնել են «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի վերաբերյալ»- ասել է Շենթոփը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ