Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Արմեն Կարապետյանին


22:22 , 18 հոկտեմբեր, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Արմեն Կարապետյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արմեն Կարապետյանին ազատել էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։