Պատմության մեջ առաջին անգամ երկու կանայք բաց տիեզերք են դուրս եկել Միջազգային տիեզերակայանից


00:19 , 19 հոկտեմբեր, 2019

Պատմության մեջ առաջին անգամ երկու կանայք հոկտեմբերի 18-ին միաժամանակ բաց տիեզերք են դուրս եկել Միջազգային տիեզերակայանից (ՄՏԿ): Ինչպես հայտնել է ԱՄՆ-ի օդագնացության և տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչությունը (NASA), խոսքը ամերիկացի աստղանավորդուհիներ Քրիստինա Քուկիի և Ջեսիկա Մեիրիի մասին է՝ տեղեկացնում է Interfax-ը։

Դուրս գալու ընթացքում, որը սկսվել է Երևանի ժամանակով 15:38-ին, ամերիկացի աստղանավորդները պետք է փոխարինեն կայանի՝ շարքից դուրս եկած արտաքին էներգաբլոկը: Սպասվում է, որ ՄՏԿ-ից դուրս նրանց գտնվելը կտևի առնվազն 6,5 ժամ:

NASA-ում նշել են, որ ներկայիս առաքելության հաշվառմամբ կանայք ողջ պատմության ընթացքում 14 անգամ են դուրս եկել բաց տիեզերք: Նրանցից առաջինը դա արել է խորհրդային տիեզերագնաց Սվետլանա Սավիցկայան 1984 թվականին։