Ջենիֆեր Լոպեսին բռնեցրել են հարսանեկան զգեստով


00:00 , 19 հոկտեմբեր, 2019

Հարսանացուի զգեստով Ջենիֆեր Լոպեսը հայտնվել է լուսանկարիչների օբյեկտիվներում` Marry me in New York («Ամուսնացիր ինձ հետ Նյու Յորքում») ֆիլմի նկարահանման հրապարակ գնալու ճանապարհին: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:

50-ամյա դերասանուհին հինգշաբթի երեկոյան՝ նոյեմբերի 17-ին, դուրս է եկել Նյու Յորքի հյուրանոցից: Նրա հագին հարսանեկան երկար զգեստ էր և բնական մորթուց թիկնոց։ Լոպեսի գլուխը նույնպես ծածկված էր ուլունքներով քողով։ Կերպարը լրացնում էին բազմաթիվ զարդերը` խոշոր մանյակ, մի քանի մատանի և ականջoղեր: