Էնիսթոնը Instagram-ի ռեկորդ է սահմանել և «խափանել» այն


23:00 , 18 հոկտեմբեր, 2019

Հանրաճանաչ դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը Instagram-ի հետևորդների աճի ռեկորդ է սահմանել: Այդ մասին հայտնում է Harper Bazaar-ը:

Մոտ 5 ժամում ավելի քան մեկ միլիոն օգտատեր գրանցվել է աստղի հաշվին։

Նախորդ ռեկորդը պատկանել է Մեգան Մարքլի և արքայազն Հարիի էջին: Նրանք վեց ժամվա ընթացքում սոցիալական ցանցում հավաքել էին 1 միլիոն բաժանորդ:

Երկու օրվա ընթացքում Էնիսթոնի էջում գրանցվել է ավելի քան 11 միլիոն մարդ, և նրա առաջին գրառումը հավաքել է 12 միլիոն հավանում: Նման ակտիվության պատճառով սոցիալական ցանցում խափանում է առաջացել։

Դրանից հետո Էնիսթոնը հրապարակել է երկրորդ գրառումը, որում կատակել է, որ չէր ցանկանում խափանել Instagram-ը: Այս գրառումը հավաքել է 11 միլիոն հավանում մեկ օրից պակաս ժամանակահատվածում: