Շունը գարեջուր է բերել տիրոջը և դարձել համացանցի աստղ


22:00 , 18 հոկտեմբեր, 2019

Համացանցում հայտնի է դարձելշունը, որը գարեջուր է բերում իր տիրոջ համար սառնարանից: Այս մասին հաղորդել է TSN-ը։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է քորգի ցեղատեսակի շունը, տիրոջ խնդրանքով, գնում սառնարանի մոտ և բացում այն: Ներքևի դարակից շունը մի գարեջուր է վերցնում և բերում տիրոջը:

Հիշեցումից հետո կենդանին նույնիսկ վերադառնում է և փակում դուռը։