Հրայր Թովմասյանի դուստրը տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրեն հրավիրել ԱԱԾ


18:35 , 18 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դուստրը՝ Գոհար Թովմասյանը, այսօր ԱԱԾ ներկայանալու  ծանուցագիր է ստացել: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ  տեղյակ չէ, թե ինչ գործի շրջանակներում են իրեն հրավիրել ԱԱԾ՝ բացատրություն տալու, ծանուցագրում որևէ բան նշված չի եղել:

Նա չցանկացավ որևէ գնահատական տալ իրենց ընտանիքի շուրջ տեղի ունեցած իրադարձություններին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ