Երկրպագուն բեմից գցել է Գագային՝ չկարողանալով դիմանալ նրա քաշին, և այս ամենը հայտնվել է տեսանյութում


18:00 , 18 հոկտեմբեր, 2019

Երկրպագուներից ո՞վ չի ցանկանում դիպչել իր կուռքին: Բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, ոչ բոլորն են կարողանում դիմանալ այդ հանդիպմանը: ԱՄՆ-ի Լաս Վեգասում իր շոուի ժամանակ Գագան բեմ է հրավիրել իր երկրպագուներից մեկին: Երիտասարդը բեմ է բարձրացել, և երգչուհին որոշել է «թեժ» տեսարան ցուցադրել:

Գագան ցատկել է երկրպագուի գիրկը՝ ոտքերը փաթաթելով նրա իրանին: Երգչուհին այդ դիրքով շարունակել է ելույթը, սակայն երկրպագուի ոտքերը ծալվել են և նա Գագայի հետ միասին ընկել է բեմից՝ տագնապած ամբոխի ճիչերի ներքո:

Հանդիսատեսը հասցրել է միջադեպը նկարահանել տարբեր դիրքերից և այն ակտիվորեն տարածել սոցցանցերում: Միևնույն ժամանակ, մեկնաբանություններում շատերն անհանգստացած հետաքրքրվել են, թե երգչուհին վնասվել է և արդյոք տղայի հետ ամեն ինչ կարգին է:

Սակայն համերգին ներկա գտնվողների խոսքերով, Գագան ինքն է ոտքի կանգնել և կարողացել է շարունակել շոուն պատշաճ մակարդակով, նշում է Entertainment Tonight-ը: