Նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ


15:42 , 18 հոկտեմբեր, 2019

ՀՀ ԱԱԾ-ում նյութերի նախապատրաստման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել մի շարք անձանցից, այդ թվում նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից:

Այս մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը՝ հավելելով, որ ըստ անհրաժեշտության, կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ԱԱԾ-ն, սակայն այդպես էլ չի պատասխանել, թե ինչ նյութերի նախապատրաստման մասին է խոսքը եւ Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը ինչ կարգավիճակով են հրավիրվել ԱԱԾ բացատրության:

Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն Հրայր Թովմասյանի 75-ամյա հորը եւ երկու դուստրերին հրավիրել է հարցաքննության: Թովմասյանի հայրն այսօր փաստաբանի մասնակցությամբ բացատրություն է տվել ԱԱԾ-ում: