Մինչև հոսպիտալի վերանորոգման ավարտը բուժօգնությունը կկազմակերպվի քաղաքացիական բժշկական հաստատություններում


15:16 , 18 հոկտեմբեր, 2019

ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման շրջանակներում մշտապես իրականացվում են հոսպիտալների շենքային պայմանների բարելավման և գործիքային վերազինման աշխատանքներ։

Ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, որի պատճառով բուժօգնության ծավալները խիստ սահմանափակվել են, և որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է։

Նկատի ունենալով նշված հանգամանքը՝ մինչև վերանորոգման ավարտը և հոսպիտալի բնականոն աշխատանքների վերականգնումը զինծառայողների ընտանիքի անդամների, երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուների, մարտական գործողությունների մասնակիցների և զինծառայողներին հավասարեցված անձանց բուժօգնությունը կկազմակերպվի քաղաքացիական բժշկական հաստատություններում՝ պետության կողմից երաշխավորված բուժօգնության կազմակերպման ծրագրի շրջանակներում։