Ինչպիսի տարօրինակ ու դաժան հարսանեկան ավանդույթներ են գործում աշխարհի տարբեր երկրներում


21:00 , 18 հոկտեմբեր, 2019

Կարծում եք՝ միայն հայկական հարսանեկան ավանդույթնե՞րն են օտարերկրացիներին զարմացնում։ Հավատացե՛ք՝ կոշիկ թաքցնելը, կնքահորից գումար պահանջելը, ափսեներ կոտրելը գրեթե ոչինչ են որոշ երկրների հարսանեկան ավանդույթների դեմ։

Յավա կղզի

Կղզում նորապսակները պարտավոր են հավաքել սատկած առնետների 25 պոչեր, որպեսզի տեղի իշխանությունները թույլ տան նրանց ամուսնանալ։ Հայտնի չէ, թե այդ պոչերը հետագայում ինչի համար են օգտագործում, սակայն ամուսնալուծվելիս արդեն հարկավոր է հավաքել 40 պոչ։

Իրան

Իրանում տղամարդիկ բոլորից լավ են հասկանում կանանց կոսմետիկ պրոցեդուրաների «էությունը»։ Մասնավորապես, հարսանեկան արարողությունից առաջ փեսացուները պետք է ողջ մարմնի մազահեռացում իրականացնեն։ Նրանց վրա չպետք է մնա գեթ մեկ մազ։

Նոր Գվինեա

Նոր Գվինեայում հարսնացուներն ավելի քան տարօրինակ տեսք են ունենում. նրանք քողի փոխարեն գլխին ամրացնում են խոզի ստամոքս։ Իսկ ահա փեսացուներն առաջարկություն անելիս կանանց պարտավոր են նվիրել դրախտային թռչնի, ծովախեցգետնի և խոզի 20 կաշի կամ մորթի, քանի որ դրանք սուրբ են համարվում։

Աֆրիկա

Աֆրիկյան մաուկա ցեղն արտասովոր ավանդույթ ունի, որի ժամանակ մատանին մատին դնելու փոխարեն փեսացուն բազմաթիվ քարեր է լցնում հարսնացուի բերանի մեջ։ Իր համաձայնությունը աղջիկը տալիս է այդ քարերը որպես արժեքավոր նվեր ընդունելով։

Ալբանիա

Ալբանիայում նորապսակներն առաջին ամուսնական գիշեր չեն անցկացնում։ Երկար սպասված սեռական հարաբերության փոխարեն նորահարսը երեք օր պարտավոր է դիմադրել ամուսնուն՝ այդպիսով իբր պահպանելով իր մաքրությունը։

Անգլիա

Միջնադարում նորապսակ կանայք ծանր դրության մեջ էին հայտնվում։ Որպես տնային տնտեսուհի իրենց ունակությունները ցուցադրելու համար նրանք պետք է մի ձեռքով բարձրացնեին ծանր սնդուկը՝ որպես փորձություն։ Նրանք, ովքեր չէին կարողանում դա կատարել, համարվում էին անպիտան կանայք և ստիպված էին լինում ողջ կյանքը միայնության մեջ անցկացնել։