Գրանցման համար կուսակցությունների անդամների պահանջվող թիվը կարելի է իջեցնել. ԲՀԿ պատգամավոր


13:57 , 18 հոկտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է․

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է 50 հիմնադիր անդամով և 500 կուսակցության անդամով հնարավոր լինի կուսակցություն գրանցել։  Այս մասին պատգամավորը հայտարարեց այսօր «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները և փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։

«Կարելի է նույնիսկ այս թիվն ավելի իջեցնել»,- ասաց պատգամավորը։

Ինչ վերաբերում է ֆինանսորման սկզբունքին, պատգամավորն ասաց. «ՀԱԿ-ի մեր գործընկերների մոտ մի հետաքրքիր բանաձև տեսա, որ օրինակ՝ գործարարները իրենց ընկերությունների ԱԱՀ-ի 0,25 տոկոսը փոխանցեն այն քաղաքական միավորին, որը սպասարկում է հենց  իրենց ճիշտ համարած ուղղությունը։ Օրինակ՝ էկոարտադրությամբ զբաղվող ընկերությունը բնականաբար կացնկանա ֆինանսավորել այն քաղաքական ուժին, որի համար բնապահպանությունն առաջնահերթություն է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։