«Էրեբունի-Երևան» տոնկատարությունների շրջանակում Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով


13:30 , 18 հոկտեմբեր, 2019

«Էրեբունի-Երևան» տոնկատարությունների շրջանակում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն՝ հոկտեմբերի 19-ին աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ»-ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը տեղեկացնում է, որ մետրոյի աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 24:00-ին։