Այս ցեղում տղամարդը պետք է պարի ժամանակ սկսի երկար համբուրել անծանոթ աղջկա վիզը. ինչո՞ւ (Photo)


17:30 , 18 հոկտեմբեր, 2019

Եթովպիայում է ապրում աֆրիկյան բավականին հին մի ցեղ՝ սիդաման, որն իր ավանդույթներով տարբերվում է մնացած ցեղերից ու ժողովուրդներից։ 

Սուդաման փոքր բամբուկե տներում ապրող ցեղ է, որը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Ցեղում ընդունված է սուրճի մշակումն ու աճեցումը, որը հետո ցեղը կարողանում է վաճառել բավականին թանկ գներով։ Այստեղ նաև վստահ են, որ կնոջ կյանքում շատ կարևոր տեղ ունի օծանելիքը։ Ցեղում հավատում են նաև հոգիների գոյությանը։ 

Այստեղ վստահ են, որ հոգիները կարող են թափանցել մարդու մեջ, ու ճիշտ հոգու ընտրությունը կարող է փոխել մարդու ճակատագիրն ու նրա կյանքը։ Հենց այս սկզբունքն է օգնում ցեղին ավելի ուշադիր լինել, որովհետև ճիշտ հոգին նրան կարող է ճիշտ կարողություններով օժտել։ Սակայն ցեղում հատկապես առանձնանում են ամուսնական ավանդույթները։ 

14 տարեկանը լրացած աղջիկն այստեղ համարվում է արդեն ամուսնության ենթակա։ Ծնողները փորձում են ամեն կերպ նրա համար փեսացու գտնել, որովհետև վստահ են, որ եթե աղջիկը այս տարիքում չամուսնանա, ապա նա այլևս երբեք չի կարողանա ամուսնանալ․ կգան ավելի երիտասարդ աղջիկներ, ում էլ կնախընտրեն ցեղի տղամարդիկ։ Աղջկան ամուսնությանը պատրաստելու համար ցեղի ներկայացուցիչները կազմակերպում են տարբեր տոնախմբություներ։ Դրանց ընթացքում գեղեցիկ զարդարված աղջիկները կանգնում ու սպասում են, թե երբ իրենց որևէ մեկը կնկատի։

Աղջկան նկատելուց հետո տղան նրան պարի է հրավիրում։ Նրանք սկսում են պարել այնքան ժամանակ, մինչև որ տղան բոլորի աչքի առաջ չի սկսում երկար համբուրել աղջկա վիզը։ Սա նշանակում է, որ տղան հավանել է աղջկան ու հետագայում շատ կուզեր նրա հետ ամուսնանալ։ Համբուրելուց հետո աղջիկը պետք է ևս արձագանքի։ Եթե նա շարունակում է տղայի հետ կապը պահել, նրա հետ հանդիպել ու թույլ տալ, որ նա էլի համբուրի իր վիզը, ապա մեկ տարի անց նրանք արդեն ամուսնանում են։ 

Ամուսնությունից հետո տղամարդը պարտավորվում է ապահովել կնոջը, իսկ նա պարտավորվում է այլևս չգնալ իր հայրական տուն։ Միայն տեղի շամանների՝ օր որոշելուց հետո կինը կարող է գնալ իր հայրական տուն, ինչը նշանակում է, որ նա կարող է իր տուն այցելել տարին ընդամենը մեկ անգամ։ Այդ նշանակված օրը մասսայական պարեր են կազմակերպվում, ու այն մարդիկ, ովքեր պետք է իրարից ներողություն խնդրեն, ներողություն են խնդրում ու խոստովանում մեղքերը։