Ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարականի դիմում է ներկայացրել. ՀՖՖ


11:12 , 18 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է․

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել:

Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից:  

Ֆեդերացիայից  մարզչի հրաժարականի դիմում ներկայացնելու պատճառը չմեկնաբանեցին, նշելով, որ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերի 8-ին: Արմեն Գյուլբուդաղյանցը մինչ այդ գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականը:

Մարզչական կարիերայի ընթացքում 52-ամյա Գյուլբուդաղյանցն աշխատել է նաև «Բանանցում», «Իմպուլսում», «Ալաշկերտում», «Փյունիկում», Հայաստանի մինչև 19 և 21 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև Իրանի «Գոլ Գոհար» և «Փադիդեհ» ակումբներում: