Հրայր Թովմասյանն իշխանության համար ընդամենը առիթ է բացարձակ իշխանություն հաստատելու համար. Ղազինյան (Video)


23:51 , 17 հոկտեմբեր, 2019

Pastinfo.am-ը գրում է․

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը կարծում է, որ իշխանություններին մեծ հաշվով չի հետաքրքրում Հրայր Թովմասյանի անձը, նրանք ցանկանում են ամեն կերպ ազատվել իրենց համար անցանկալի և տհաճ դատավորներից, անգամ անբարոյական քայլերի գնալու ճանապարհով։

«Փաշինյանն իրեն նույնացրել է ժողովրդի հետ, իսկ ժողովրդի իշխանություն երբ ասում են իմ աչքի առաջ անմիջապես գալիս է Ստալինը որպես ժողովրդի հայր։ Երևի 5 պակաս ենք ժողովրդի հոր ստատուսից, որը կարծում եմ , առաջիկայում Փաշինյանն իրեն կշնորհի այնպես, ինչպես շնորհեց փողոց փակելու մանդատը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ղազինյանը։

Անդրադառնալով լուրերին, թե վաղը ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը` Ղազինյանն ասաց. «Հուսով եմ՝ ԱԱԾ-ն շտապ կհերքի այս տեղեկատվությունն ու իշխանությունն ամեն դեպքում կգործի բարոյականության սահմաններում։ Եթե հաստատվի դա, ապա մենք խորը մտահոգվելու տեղիք կունենանք և դա արդեն տագնապի ազդանշան կդառնա, որ իրենց քաղաքական շահերն իրացնելու ճանապարհին այսօրվա իշխանությունը չի խորշում երեխաներին ու թոշակառու ծնողին ներքաշել։ Հիմա հասկանում եմ, թե ինչու հրաժարական տվեց Արթուր Վանեցյանը։ Մոտավորապես պատկերացնում ենք, թե ինչ պահանջներ է դրվել նրա  առաջ և ինչ է հրաժարվել անել...»։