22:43 , 17 հոկտեմբեր, 2019Tert.am-ը գրում է.
Թուրքիան 120 ժամով կդադարեցնի Սիրիայում սկսած իր ռազմարշավը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն ու Անկարան պայամանավորվել են Սիրիայի հետ սահմանին անվտանգության գոտի ստեղծելու մասին: Փենսը մասնավորեցրել է, որ Միացյալ Նահանգները կաջակցի քրդական զորամիավորումների դուրս բերմանը տվյալ գոտուց, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ