Բեն Ավետիսյանը՝ «Երկուսով» հեռուստասերիալից դուրս գալու և առաջիկա ծրագրերի մասին (Photo)


22:14 , 17 հոկտեմբեր, 2019

Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» նախագծում դերասանական կազմի փոփոխություն է եղել և գլխավոր հերոսի դերակատար Բեն Ավետիսյանին փոխարինել է Զիրոյանը, իսկ Էդգար Իգիթյանի փոխարեն կխաղա Հայկ Հովհաննիսյանը։  

Սցենարիստ Անի Մաղաքյանը նշել էր, որ պահպանել են բարիդրացիական հարաբերություններ, Բեն Ավետիսյանը ևս ասաց, որ իրենց հարաբերություններում ամեն ինչ կարգին է։ Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը հայտնեց, որ իրեն ժամանակավոր եթերային դադար էր պետք ոչ միայն հանգստանալու, այլև արտերկիր մեկնելու համար։  

«Ամեն ինչ կարգին է, հարաբերությունները նորմալ են։ Համագործակցությունը դադարեցրել ենք, քանի որ սերիալի նկարահանումները նոր էին մեկնարկել, որոշ բաներ դեռ պետք վերանկարահանեինք: Ես որոշեցի, որ կարող եմ գալ։ Նախ՝ ինձ հանգիստ էր պետք, բացի այդ, մի քանի ամիս բացակայելու եմերկրից»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ