Եթե Հայկ Մարությանը մինիմալ գաղափար ունենար քաղաքաշինությունից, կմտածեի, որ կարող է կառավարել Երևանը, բայց նրա փորձը արվեստի մեջ է. ճարտարապետ (Video)


20:31 , 17 հոկտեմբեր, 2019

Tert.am-ը գրում է.

Երևանի խնդիրների մի մասը կապված է մեծ ֆինանսական ներդրումների հետ, բայց մյուս մասը գումարներ չի պահանջում, խնդիրը պարզապես մասնագիտական կառավարման մեջ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ, Ճարտարապետների պալատի խորհրդի անդամ Անահիտ Թարխանյանը՝ ամփոփելով ներկայիս քաղաքային իշխանությունների կառավարման մեկ տարին:

«Հայկ Մարությանի ծրագրում ցանկացած հարցի շուրջ հանրային քննարկումներ անցկացնելու կետ կար: Սա բացարձակապես գումարների հետ կապված չէր: Այս մեկ տարվա մեջ կարելի էր արդեն այդ ծրագիրն աշխատեցնել: Երևանին վերաբերող շատ կարևոր ծրագրեր անցնում են առանց ճարտարապետների, առանց հանրային քննարկումներն անցկացնելու: Որևէ ֆինանսական ներդրում չէր պահանջում, օրինակ՝ տրանսպորտի «գծատերերի» վերացումը: Շատ խնդիրների չլուծված լինելու պատճառը մասնագիտական փորձի բացակայությունն է»,- ասաց նա:

Անահիտ Թարխանյանի համոզմամբ՝ քաղաքը պետք է կառավարեն ոչ թե կուսակցությունները, այլ փորձառու մասնագետները:

«Եթե քաղաքապետը լիներ տնտեսագետ, կամ «Իմ քայլը» դաշինքը ներկայացներ այլ անձնավորության, որը պատրաստ լիներ, մինիմալ գաղափար ունենար քաղաքաշինությունից, տնտեսագիտությունից, կմտածեի, որ այո, այդպիսի մարդը կարող է կարճ ժամանակ անց սկսել կառավարել Երևանը, բայց Հայկ Մարությանի փորձը արվեստի մեջ է»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ