Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ կանչելն իրոք հպարտության, թափանցիկության, սիրո ու համերաշխության գագաթնակետն ա


18:09 , 17 հոկտեմբեր, 2019

Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին ԱԱԾ կանչելն իրոք հպարտության, թափանցիկության, սիրո ու համերաշխության գագաթնակետն ա։

Մենք դեռ հիշում ենք Սովետակա Միությունն ու հասկանում ենք ինչ ա կատարվում։ Հասկանում ենք, թե ինչ ասել ա Կագեբեն քսի տալ։

Միտքս ուրիշ բանի մասին ա։ Իսկ երբևէ ձեր մտքով անցել ա, որ էն ախմախ թեզը, որ առաջ էիք բրդում՝ ապստամբության իրավունք, ֆլան-ֆստան, մտքներովդ անցե՞լ ա, որ դա հնարավոր ա նաև թարս բուսնի։

ՀԳ. Առավել քան վստահ եմ, որ Հայաստանն էսօր հեռու ա դեմոկրատիայից ու իրավական պետություն լինելուց։ Ավելին՝ վստահ եմ, որ Հայաստանն ավտորիտար համակարգ ունենալու ռեսուրս չունի։ Ցավում եմ, որ սա հասկանալու համար կորուստներ շատ ենք ունենալու։