Այսքանից հետո որևէ մեկը կարո՞ղ է ազնվորեն համոզմունք ունենալ, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում չէ


18:02 , 17 հոկտեմբեր, 2019

Հետաքրքիր տվյալներ ԱԺ պաշտոնական կայքում։ Փաստորեն, ճիշտ նույն իրավական հիմքով՝ Սահմանադրության 95-րդ հոդվածի ուժով դադարել են ոչ միայն ՍԴ դատավոր ընտրված Հրայր Թովմասյանի, այլև 6-րդ գումարման ԱԺ-ի ևս չորս պատգամավորի լիազորություններ։ Նրանք չորսն էլ դարձել են կառավարության անդամ, որպիսի կարգավիճակը ճիշտ նույնքան է անհամատեղելի պատգամավիրի կարգավիճակի հետ, որքան ՍԴ անդամի կարգավիճակը։

Ու այսքանից հետո որևէ մեկը կարո՞ղ է ազնվորեն համոզմունք ունենալ, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում չէ, որ մեր իրավապահների վարքագիծը քաղաքական հիմքով խտրականություն չէ, որ այս ամենը ուղղակի զավեշտալի չէ։

No photo description available.