Բարի գալուստ 700-ի ակումբ. Փաստեր, թվեր անհավանական Ռոնալդուի մասին


17:54 , 17 հոկտեմբեր, 2019

Armsport.am-ը գրում է.

Երկուշաբթի օրը ՝ հոկտեմբերի 14-ին, Պորտուգալիայի հավաքականը Կիևում 1-2 հաշվով պարտվեց Ուկրաինայի ընտրանուն: Պորտուգալացիների միակ գոլը հեղինակեց հավաքականի ավագ և առաջատար Ռոնալդուն: Ու չնայած պարզվեց, որ երեկոն տխուր է Պորտուգալիայի համար՝ Կրիշտիանուի համար այդ գոլը դարձավ յուրահատուկ. 700-րդը՝ պրոֆեսիոնալ կարիերայում:

«Ոչ բոլորն կարող են հասնել այդպիսի ցուցանիշի: Շնորհակալ եմ իմ թիմակիցներին և մարզիչներին, որոնք օգնեցին ինձ դառնալ այնպիսին, ինչպիսին ես կամ: Ես հիասթափված եմ, որ մենք չհաղթեցինք, բայց ես հպարտ եմ մեր թիմով: Ես չգիտեմ, թե քանի ռեկորդ ունեմ: Ես ռեկորդներ չեմ փնտրում, դրանք իրենք են գտնում ինձ...», - ասել է Ռոնալդուն իր անհատական նվաճման մասին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ