Հրայրն ու ՍԴ-ն իրենց մենակ չպետք է զգան ներքին թշնամու դեմ


17:34 , 17 հոկտեմբեր, 2019

Հրայրն ու ՍԴ-ն իրենց փայ կռիվը տվեցին Նիկոլի հակասահմանադրական ու հակաժողովրդավարական մտածողության դեմ՝ վտանգելով սեփական ընտանիքների անվտանգությունն ու ապագան, և հիմա ժամանակն է, որ պետական մտածողություն ունեցող, Հայաստանի անկախության ու պետականության մասին մտածող քաղաքացիներս կանգնենք Հրայրի ու ՍԴ-ի կողքին և մենք էլ, մեր կյանքերը վտանգելով, պաշտպանենք Հրայրին ու ՍԴ-ն...

Եթե չենք պաշտպանելու Հրայրի ու ՍԴ-ի պետական մտածողությունն ու անձնազոհությունը, հետո էլ ոչ ոքից ու ոչ մի կառույցից չենք կարող ակնկալել, որ կցուցաբերեն կամք՝ պայքարելու իշխանությունը բռնազավթած մեր ներքին թշնամու դեմ։

Հրայրն ու ՍԴ-ն իրենց մենակ չպետք է զգան ներքին թշնամու դեմ, և ուրեմն՝ կեցցե՛ սահմանադրական, իրավական ու ժողովրդավարական այն Հայաստանը, որը վաղն է գալու...