Արմեն Երիցյան. Բոլոր նախարարներն իրենց տեղում են


15:00 , 3 հուլիս, 2013

Aysor.am-ը գրել է.

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Վերահսկիչ պալատի բացահայտումներին արձագանքեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Լրագրողները նախարարին հարց ուղղեցին, թե ճիշտ է այն տեղեկատվությունը, որ ԱԻ նախարարությունը պատվիրել է ոսկեպատ մեդալներ, նախարարը պատասխանեց, թե ինքը նման բաների կողմնակի չէ. «Ոսկեպատ, արծաթապատ, ադամանդապատ… ես այդպիսիք չունեմ, և չեմ էլ անում»:

Արմեն Երիցյանը նաև պատասխանեց բյուջեի՝ թալանված լինելու վերաբերյալ հարցին, ասաց, որ բյուջեն չի կարող թալանվել.
«Մեր ամենօրյա աշխատանքը գտնվում է վարչապետի ուշադրության կենտրոնում, բոլոր նախարարները գտնվում են իրենց տեղում: Ես չգիտեմ՝ ինչով է պայմանավորված Հովիկ Աբրահամյանի՝ «բյուջեն թալանված է» արտահայտությունը»: