Armsport.am-ը գրում է.
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 9-րդ տուրի խաղի մասին:
« Մենք պետք է պատրաստ լինենք, և ես կարծում եմ, որ ֆուտբոլիստները հոգեպես պատրաստ են խաղին։ Իհարկե, երկրպագուները միշտ կաջակցեն մեզ։ Մրցակիցն ունի որակյալ խաղացողներ, բայց մենք «Մանչեսթեր Յունայթեդն» ենք և նույնպես ունենք լավ ֆուտբոլիստներ։ Մենք պետք է արդարացնենք ակնկալիքները։ Սա մեծ խաղերից մեկն է, որն անխուսափելի է, եթե խաղում ես «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում», – ասել է Սուլշերը Գարի Նևիլին տված հարցազրույցում:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին: