«Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի՝ «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտքը կազմում է շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ. Ընկերության պարզաբանում


14:38 , 17 հոկտեմբեր, 2019

«Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտքը կազմում է շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ: Այս մասին պարզաբանում է տարածել «Սանիթեք» ընկերության տնօրինությունը։

«Տեղեկացնում ենք, որ «Ժողովուրդ» օրաթերթում տպագրված եւ մի շարք այլ լրատվականների կողմից արտատպված`«Մոսէսքո» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի դեմ՝ հարկադիր սնանկ ճանաչելու պահանջով «լուրը» իրականությանը չի համապատասխանում եւ միտված է արատավորելու ընկերության գործարար համբավը:

Նշենք, որ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի «Մոսէսքո» ՍՊԸ-ին պարտքը կազմում է շուրջ 14 միլիոն ՀՀ դրամ»,–նշված է պարզաբանման մեջ։