Բողոքի ակցիայի ընթացքում Analitik.am-ի լրագրողին և օպերատորին մոտեցել է մի քաղաքացի և դանակ ցույց տալով` սպառնացել նրանց


14:26 , 17 հոկտեմբեր, 2019

Այսօր Կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիաները լուսաբանելու ընթացքում Analitik.am-ի լրագրողին և օպերատորին մոտեցել է մի քաղաքացի և ցույց տվել դանակ՝ սպառնալով և խանգարելով նրանց գործունեությանը: Լրագրողը տեղյակ է պահել ոստիկաններին, որ քաղաքացու մոտ դանակ կա, սակայն ոստիկանները ցուցաբերել են անգործություն, ոչինչ չեն արել՝ ասելով, որ եղածն ընդամենը «խոհանոցային» դանակ է: Մի փոքր ուշ կներկայացնենք տեսանյութ։