Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ


14:11 , 17 հոկտեմբեր, 2019

Ս.թ. հոկտեմբերի 17-ին՝ վաղ առավոտյան, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։ Վթարը վերացվել է։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ:

Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։
Վթարի պատճառներն ուսումնասիրվում են:

Կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ: